Ուկրաինայում ռուսական հրթիռի հարվածից զոհված 4-ամյա Լիզա Դմիտրիևայի հուղարկավորությանը մասնակցել են տասնյակ հարազատներ և տեղի բնակիչներ։
Լիզայի ծանր վիրավորված մայրը՝ Իրինա Դմիտրիևան, չի կարողացել մասնակցել հուղարկավորությանը։ Բժիշկներն ասում են, որ նրան հիվանդանոցում տեղեկատվական խավարի մեջ են պահել՝ այն մտավախությամբ, որ դստեր մասին իմանալը կարող է սպանել կնոջը: