Search
Close this search box.

Երկու լուր ունեմ, երկուսն էլ լավ. Հեքիմյան

Ուրեմն, լեգենդար պահպանողական, «արտախորհրդարանական» եսիմինչի նախկին ծագող աստղ Հայրապետյան Միքայելը հրաժարվել է Պահպանողական կուսակցության պարագլխի և, անգամ՝ անդամի կարգավիճակից: Սա լավ լուր է:

Պահպանողական կուսակցությունը հայտարարություն է տարածել և ի գիտություն է ընդունել լեգենդարի հայտարարությունը: Այլ կերպ ասած, կուսակցության վերնախավը հաջողություն է մաղթել նախկին լեգենդարին: Սա շատ լավ լուր է:

Լուրերի համադրմամբ, կարելի է փաստել, որ այսուհետ Պահպանողական կուսակցությունն այլևս չի կրելու Արկադի Ռոտենբերգի անունը և հայտ է ներկայացնում լինել ամենաազդեցիկն ու հզորը:
Հետևենք իրադարձությունների զարգացմանը:

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյան

Please enter a valid URL