Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ամոթ մեր կառավարությանն էլ՝ էս տոն օրով, որ իր մանուկներն այսպիսի անմարդկային պայմաններում են գոյատևում. ահազանգ

Լալա Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում  գրում է.

Երեկ առավոտյան դիմավորեցի Երևանից սնունդով ու նվերներով ժամանած ֆեյսբուքյան ընկերներից մեկին։ Երկու տնակային ավանում, մոտ 30 ընտանիքի սնունդ բաժանեցինք ու մեկնեցի Վարդաբլուր գյուղ։ Էնտեղ 4 միայնակ տատիկի անսահման ուրախություն պարգևեցինք, մի աշխարհ օրհնանք ստացանք ու ուղևորվեցինք Սպիտակ, Ջրաշեն, ու Սարագյուղ (կամ Գյուղասար, հիմա չեմ հիշում):

Գիշերով, ժամի տասի կողմերը մի չոլում լքված տնակ մտանք, ուր 3 անչափահաս երեխաներ կային, ոչ սնունդ, ոչ վառելափայտ, ոչ Նոր տարվա շունչ կար։ Չնայած զգալի օգնություն ցուցաբերեցինք, բայց էնտեղից խիստ մտահոգված եմ եկել, երեք անչափահաս երեխաները բնակվում էին հակասանիտարական, անմարդկային պայմաններում։ Ցուրտ սենյակում ոտաբոբիկ, շատ կեղտոտ, անլվա,անկողինները պոլի շորից չէր տարբերվում։

Օրորոց չկար, մի ակներով սարք էր… երեխայի դեմքի վերքերից հասկացա՝ երեխան հաճախ է ընկնում գետնին, իրեն վնասում։
Ես չգիտեմ, թե ինչ կարելի է անել, բայց հաստատ էսպես թողնել չի կարելի։ Ասացին, որ նպաստ էլ չեն ստանում։
Տանը հարսն էր, ով իրենց ասելով, «գոմերում» օրը 37 կով է կթում՝ «փորհացի» համար…։


Սկեսուր կար տանը, տան տղամարդը բանտում էր ու 3 փոքրիկ։
Թե ինչու ըտանիքը , որի չքավորության սանդղակի չափը մինուս անվերջություն է, նպաստ չի ստանում, չգիտեմ։ Ու չգիտեմ, թե ով է իրենց համայնքի ղեկավարը, ինչ քայլեր է ձեռնարկել, արդյո՞ք ձեռնարկել է, թե ոչ, բայց ռեալ հանցագործություն է թույլ տալ, երեք մանուկ էդ պայմաններում թողնելը։ Էս տոն օրով նկարներ եմ դնում, ու ասում եմ՝ ամոթ նրանց, ովքեր աշխատավարձ են ստանում երեխաների իրավունքները պաշտպանելու համար, բայց մատը մատին չեն տալիս էդ ուղղությամբ։
Ամոթ բոլորին, սկսած տատից, հարսից, համայնքապետից, մարզի պատասխանատուներից ու վերջացրած սոցապ նախարարությունով ու էս հարցում իրենց մեղքի բաժինը ունեցող բոլոր պատկան մարմիններով։
Ամոթ մեր կառավարությանն էլ՝ էս տոն օրով, որ իր մանուկները էսպիսի անմարդկային պայմաններում գոյատևում են…

Մեր այցը անհանգստացրել էր նաև «գործատուին», ով մեքենայով դետեկտիվ էր խաղում, գիշերով հասավ ետևներիցս, հարցեր էր ուզում պարզել, թե իմ տարածք եք մտել, ասեք նպատակներդ։ Ու ահավոր դժգոհ էր, չգիտես ինչու, չէ որ զգալի, շատ զգալի օգնություն էինք տարել իր տարածքում երկաթյա յաշիկի մեջ ցրտահարվող մանուկներին։

Please enter a valid URL