Search
Close this search box.

Ոստիկանությունը Լևոն Տեր-Պետրոսյանի տանը տեղադրված ռումբի մասին

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը տեղադրված ռումբի մասին ահազանգը կեղծ էր: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։

«Տարված աշխատանքների արդյունքում Լևոն Տեր–Պետրոսյանի տանը պայթուցիկ որևէ բան չի հայտնաբերվել»,–ասաց ոստիկանության լրատվության վարչության պետ Էդգար Ջանոյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ահազանգ էր ստացվել, թե Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբ կա տեղադրված։ Առաջին նախագահի տուն էին ժամանել ոստիկանները, կինոլոգներն ու փրկրարարները։

Please enter a valid URL