Search
Close this search box.

ՀՐԱՏԱՊ․ Կրեմլը հաստատեց՝ Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն․ հայտնի է թե ինչ հարցեր կքննարկեն

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հուլիսի 18-19-ը նախատեսված Իրան այցի ընթացքում ակնկալում է բանակցություններ վարել Վլադիմիր Պուտինի հետ, հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։ Տեղեկանում ենք РИА Новости-ից։

Հուլիսի 19-ին Թեհրանում տեղի կունենա Թուրքիայի և Իրանի միջև բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 7-րդ հանդիպումը՝ Էրդողանի և Իբրահիմ Ռայիսիի նախագահությամբ։

«Հանդիպման ընթացքում կքննարկվեն Թուրքիայի և Իրանի հարաբերությունները բոլոր առումներով, ինչպես նաև երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված հնարավոր քայլերը: Բացի այդ, բանակցությունների ընթացքում մտքերի փոխանակում կիրականացվի տարածաշրջանային և գլոբալ խնդիրների շուրջ»,-ասված է նախագահի գրասենյակի հայտարարության մեջ։

Նույն օրը Թեհրանում տեղի կունենա Աստանայի ձևաչափով 7-րդ եռակողմ գագաթնաժողովը՝ Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահների մասնակցությամբ։

Կրեմլը հաստատել է, որ Վլադիմիր Պուտինը հուլիսի 19-ին կայցելի Թեհրան, որտեղ կմասնակցի Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի և Թայիփ Էրդողանի հետ եռակողմ գագաթնաժողովին։ Ինչպես նշել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, միաժամանակ տեղի կունենա նաև Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների երկկողմ հանդիպումը։

Please enter a valid URL