Search
Close this search box.

Ուղիղ միացում. Արմեն Գրիգորյանի հոգեհանգիստը

Երեւանի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունենում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը:Արարաողությանը ներկա են պրոդյուսերի ընկերները, քաղաքական, հասարակական գործիչներ:

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը մահացել էր հուլիսի 15–ին, դատարանի դահլիճում: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում նրա գործով նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանը հանկարծ կորցրեց գիտակցությունը եւ ընկավ աթոռից: Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Արմեն Գրիգորյանը մահացել է:

Նշենք, որ Արմեն Գրիգորյանը պահվում էր անազատության մեջ մայիսի 17-ից, չնայած բազմաթիվ ահազանգերին, որ ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ:

Please enter a valid URL