Search
Close this search box.

Ավտովթար. վիրավորների թվում կան երեխաներ

Այսօր՝ հուլիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Գետազատ-Դեղձուտ գյուղերի խաչմերուկում բախվել են Lexus և ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները։

3 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» ԲԿ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել Lexus-ի վարորդն ու քաղաքացիները, և նրանք հիվանդանոց են տեղափոխվել քաղաքացիների ավտոմեքենաներով։

Please enter a valid URL