Search
Close this search box.

ՖՈՏՈ. ՊՆ ծառայող է ավտովթարի ենթարկվել

Երեկ՝ հուլիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 20։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 53-ամյա Լյուդվիգ Բ-ն իր վարած Opel մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի 2-րդկ մ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Միքայել Միքայելյանը։

Վթարի փաստով Ս. Մխիթարյանի որոշմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։

Please enter a valid URL