Թբիլիսիում կայացել է Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Իլյա Դարչիաշվիլիի, Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի եռակողմ հանդիպումը։ Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, հանդիպումը փակ էր մամուլի համար։ Միայն հաղորդվում է, որ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային հարցեր:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թբիլիսիում այսօր տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից առաջ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպել էր վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, որի ընթացքում զրուցակիցները քննարկել են մի շարք հարցեր, որոնք կապված են տարածաշրջանի անվտանգության և կայունության հետ, ինչպես նաև Վրաստանի տարածքով տարանցիկ բեռնափոխադրումների իրականացման գործընթացի դյուրացման և տարանցման ընդլայնման հնարավորությունների հետ: