ԲՀԿ ուսանողական խորհրդի նախագահ Լիաննա Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հատիս սարի վրա Քրիստոսի արձանը կառուցելուն դեմ բողոքի ակցիա անողներն էն սարի վրայի 4 հոգին էին ու խոտ արածող 2 կովե՞րը։
Մի քանի օր է համացանցը ցնցում եք ձեր կոչերով ու բողոքներով՝ թե բա արձանը դնելու գաղափարին դեմ են բոլորը, ով դեմ է թող միանա բողոքի ակցիային եւ այլ եւ այլն։
Բոլորը ու՞մ նկատի ունեիք։
Էս 4 հոգին էին խորը պատկերացումներ կազմում քրիստոնեության մասին, թե՞ 2 կովերը։
Կամ Քրիստոնեական արժեքներից ու կանոններից միայն այս 4-ն են հասկանու՞մ։
Փաստացի համոզվեցի՞ք, որ սորոսական մի քանի աթեիստ սատանիստներով ու տարատեսակ ուղղորդված ֆեյքերով ստեղծած ֆեյսբուքյան իրականությունը խիստ տարբերվում է ռեալ իրականությունից։
Գոնե այս խայտառակությունից հետո խելքի եկեք, դադարեցրեք , մի շարունակեք։
Ամոթ է…
ՀԳ. ՀՀ բնակչությունը կազմում է մոտ 2,9 մլն մարդ ու Հատիսում դրանցից միայն 4 հոգին «ցույց» արեց Քրիստոսի արձանի կառուցմանը դեմ։
Ինչ խոսք, մեծ թիվ է: