ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր՝ ժամը 07:39-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացել, որ ժամը 02:10-ին Թբիլիսի քաղաքում՝ «Սուխոյ Մոստ» կոչվող տարածքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
ՌԴ-ից Երևան քաղաք մեկնող «Mercedes Neoplan» մակնիշի 053 AC 61 պետհամարանիշով ավտոբուսը բախվել է «Lada» մակնիշի RO 011 AL ավտոմեքենային։
«Lada» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և չորս ուղևորները մահացել են: Զոհերի թվում հայեր չկան: