Search
Close this search box.

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մարմինը տեղափոխվեց դատարանի շենքից

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում այս պահին հավաքված են ժամեր առաջ մահացած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի ընկերները։ Այս մասին փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը։

Քիչ առաջ Արմեն Գրիգորյանի մարմինը շտապօգնության մեքենայով տեղափոխվեց դատարանի շենքից։

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 15–ին, դատարանի դահլիճում գիտակցությունը կորցնելուց հետո մահացել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում նրա գործով նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանը հանկարծ կորցրեց գիտակցությունը եւ ընկավ աթոռից: Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Արմեն Գրիգորյանը մահացել է:

Նշենք, որ Արմեն Գրիգորյանը պահվում էր անազատության մեջ մայիսի 17-ից, չնայած բազմաթիվ ահազանգերին, որ ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ:

Հիշեցնենք, մայիսի 17-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է, ապա կալանավորվել:

https://youtu.be/5hdlqA13EMU

Please enter a valid URL