Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը դատական նիստի ժամանակ ուշագնաց էր եղել, նրա ինքնազգացողությունը վատացել էր:
Արմեն Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրեց, որ Արմեն Գրիգորյանի կյանքը չի հաջողվել փրկել․ նա մահացել է։
Նշենք, որ Արմեն Գրիգորյանը անազատության մեջ էր գտնվում մայիսի 17-ից: