Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Ժիրոնդա դեպարտամենտում անտառային հրդեհները ոչնչացրել են ավելի քան 7 հազար հեկտար անտառ, հայտնել է նոր Ակվիտանիայի և Ժիրոնդայի պրեֆեկտուրան:
«Լա տեստ-դե-Բուշ կոմունայում ոչնչացվել է 3100 հեկտար անտառ։ Երեք տուն և երկու ռեստորան է ոչնչացվել Կոզա քաղաքում: Լանդիրի կոմունայում ոչնչացվել է 4200 հեկտար անտառ»,- ասված է Twitter-ի կոմունայի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հրդեհների տարածման հետ կապված իրավիճակը նախկինի պես անբարենպաստ է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհների պատճառով տարհանվածների թիվը հասել է 10 հազարի: