ArmԼife.am լրատվական կայքի հարցին, թե Թուրքիայի ավիացիոն իշխանությունները հայտարարել են, որ «FlyOne Armenia» ավիաընկերությանը թույլ չեն տա իրենց օդային տարածքով թռիչքներ իրականացնել դեպի Լիբանան, այս դեպքում հնարավոր է օդային նոր ուղի փնտրել ամնենահայաշատ գաղութ՝ թռիչքներ իրականացնելու համար, ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը նշեց, որ Թուրքիայի ավիացիոն իշխանությունները նման հայտարարություն չեն արել և «FlyOne Armenia» ավիաընկերությունը դիմել է Թուրքիային` նրանց օդային տարածքով դեպի Լիբանան թռիչքներ իրականացնելու համար։
Նրա գնահատմամբ` ավիացիոն որևէ պատճառ չկա մերժելու հայկական կողմի դիմումը, այս պահին սպասում են Թուրքիայի որոշմանը:
Մանրամասները՝ տեսանյութում