Search
Close this search box.

Փափազյանին Հայաստանում անցանկալի անձ ճանաչելու հետևում պետք է տեսնել այս նկարը. Հոխիկյան

2022-ի մայիսի 27-ին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Հայաստան պաշտոնական այցի շրջանակում Գորիսում հանդիպել էր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, լուսանկարվել միասին։ Փարիզի քաղաքապետին Հայաստանում ուղեկցում ու հանդիպումները կազմակերպում էր Ֆրանսիայի հայկական ընկերությունների խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը։

Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումից ու ներքևի նկարի հրապարակումից անմիջապես հետո Ադրբեջանը հիստերիա է բարձրացրել, ինչին մայիսի 28-ին հաջորդել է Հայաստանի վարչապետի քայլը’ հրաժարվելով Փարիզի քաղաքապետի հետ նախօրոք պայմանավորված հանդիպումից առանց որևէ մեկնաբանության։
Ադրբեջանը հատուկ դժգոհություն էր հայտնել ոչ միայն Անն Իդալգոյի, այլև հենց Մուրադ Փափազյանի գործունեության առումով, ինչից հետո էլ սև ամպեր կուտակվեցին հայ հայտնի ու Եվրոպայում ազդեցիկ գործչի գլխավերևում։

Տրամաբանական էր, որ Նիկոլ Փաշինյանը ընդառաջ կգնա Իլհամ Ալիևի հերթական պահանջին ու հայ ազգային գործչին կարգելի հայրենիք մտնել։

Լրագրող Նաիրի Հոխիկյան

Please enter a valid URL