Search
Close this search box.

Շիրակի մարզի բնակիչները փակել են Գյումրի- Արմավիր ճանապարհը

Շիրակի մարզի Ղարիբջանյան և Գետք գյուղերի բնակիչները փակել են Գյումրի–Արմավիր ճանապարհը։ Sputnik Արմենիայի թղթակիցը տեղից հայտնում է, որ գյուղացիները պահանջում են լուծել ոռոգման ջրի հարցը։

Նշենք, որ գյուղերը մինչ օրս ոռոգման համակարգ չեն ունեցել, փորձել են այլ եղանակով հավաքված ջուրն օգտագործել։

Բնակիչները նշում են, որ մինչ գյուղ հասնելը ջուրն անցնում է Ազատան գյուղով։ Այս գյուղն արդեն իսկ հասցրել է 3 անգամ ոռոգում իրականացնել, իսկ Ղարիբջանյանն ու Գետքը` ոչ։ Բնակիչներն ասում են, որ ջրի բացակայության պատճառով բերքը փչանում է։
«Մարզային իշխանություններն ասել էին, որ մարզում ոռոգման խնդիր այլևս չկա, մենք էլ ավելի շատ բերք տնկեցինք, ու ստացվում է, որ խաբվեցինք»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց բնակիչներից մեկը։

Խոսքը հիմնականում կաղամբի, բրոկոլիի և կարտոֆիլի մասին է։

Այս պահին մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Ռոման Հմայակյանն ու Ախուրյան համայնքապետի տեղակալ Վարդան Իկիլիկյանը բանակցում են բնակիչների հետ, որպեսզի ճանապարհը բացվի։

Please enter a valid URL