ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի միջին առքը կազմում է 412 դրամ՝ հուլիսի 12-ի համեմատ արժևորվելով 1.61 դրամով:
Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 417 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը 425 դրամ:
Փոխանակման կետերում դոլարի առքը 417 դրամ է, իսկ վաճառքը՝ 423-424 դրամ։
Ինչ վերաբերում է եվրոյին, բանկերում միջին փոխարժեքը կազմում է 410.53 դրամ (հուլիսի 12-ի համեմատ արժևորվելով 1.69 դրամով)։ Վաճառքի դեպքում ամենացածր գինը կազմում է 429 դրամ։
Ռուսական ռուբլու միջին փոխարժեքն էլ կազմում է 6.19 դրամ՝ հուլիսի 12-ի համեմատ արժևորվելով 0.07 դրամով, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը կազմում է 6.90 դրամ։