Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշտարակում խանութից դուրս անգամ լսվում է կապիկների աղեկտուր լացը. ահազանգ

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել՝ կից գրելով.

Էս վանդալիզմը Արտաշատի հարկային տեսչության հարեւանությամբ գտնվող, իբր, կենդանաբանական խանութում է։ 40 աստիճան շոգին խանութի սեփականատերը կապիկներին փակել է պահարանի մեջ, սա վանդակ չի՝ սովորական պահարան է, որի կողքերից մի քանի անցք է բացել, որ կենդանիները կարողանան շնչել։
Քիչ առաջ ինձ ահազանգեցին, որ խանութից դուրս անգամ լսվում է կապիկների աղեկտուր լացը։

Երբ հաճախորդները վաճառողին ասել են, որ սա սադիզմ է եւ չի կարելի նման բան անել, վաճառողը պատասխանել է, որ ինքը քանիցս խանութի սեփականատիրոջն ասել է այդ մասին ու վերջինս պատասխանել է՝ ամեն ինչ ok ա։

Հիմա ասում եմ՝ ամեն ինչ 0k չի եւ դիմում եմ ոստիկանությանը՝ րոպե առաջ այս վանդալիզմը կանխելու պահանջով։
Կապիկներին պիտի տեղափոխել կենդանաբանական այգի՝ այլ լուծում չկա։

Please enter a valid URL