Search
Close this search box.

Մեկ տարի ամուսնանալուց հետո պատերազմը խլեց նրանց երջանկությունը․ Մարիաննան մինչ օրս էլ կրում է ամուսնական մատանին

Newinfo.am-ում լրագրող Լուսինե Մկրտչյանը գրում է.

Պատերազմները հաճախ խաթարում են մարդկային կյանքի բնականոն ընթացքը, ապագան կերտողները մնում անցյալում՝ հանուն հայրենիքի, հանուն ընտանիքի, հանուն ազգի: 44 օրյա Արցախյան պատերազմը մեզանից խլեց մեր ապագան, մեր հույսն ու ժպիտը։

Երևանի Մալաթյա-Սեբաստիա վարչական տարածքում ծնված ավագ լեյտենանտ Ռաֆայել Մխչյանն ու Ջավախքից Մարիաննա Մնոյանը 3 տարվա հանդիպումից , մեծ ու աննկարագրելի սիրուց հետո, 2019 թվայկանին ընտանիք կազմեցին։ Այսօր՝ հուլիսի 13-ին, լրացավ նրանց ամուսնության երրորդ տարեդարձը, որից նրանք միասին ապրեցին ընդամենը 1 տարի 2 ամիսը:

Հրասանիքից ամիջապես հետո նորապսակ զույգը Երևանից ուղևորվեցին դեպի Ջրական (Ջաբրայիլ), իրենց բնակարան՝ որտեղի սպայական թաղամասում էլ ապրում էր ավագ լեյտենանտը: «Ամուսնացանք ու մի քանի ամիս հետո տեղափոխվեցինք Ջաբրայիլ: Ես դպրոցում էի աշխատում, ուսուցչուհի էի, ինքը ծառայում էր: Սկզբում շատ դժվար էր մենակ մնալը, քանի որ Ռաֆը 15 օր դիրքերում էր անցկացնում, 15 օր՝ տանը, բայց միևնույն ժամանկա հանգիստ էի, որովհետև իմ կողքին իմ պաշտպան էր, իմ ամենամեծ ուժը, իմ սերը »,- պատմում է զոհված սպայի այրին` Մարիաննան Մնոյանը:

2015 թվականին Ռաֆայելը ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան,ծառայությունը շարունակել է Ջրականում (Ջաբրայիլ) ։ 6 տարի անմնացորդ նվիրյալը իր պարտքն է տվել հայրենիքին ու ազգին,մասնկացել ապրիլյան քառօրյա պատերազմին ։

«Ես առաջին անգամ էի այդտեղ լինում: Թեև մինչ ամուսնանալը, Ռաֆը երբեմն ակնարկում էր, որ մենք ապրելու ենք «խուլ ու ամայի » տարածքում, այնտեղ չկան ժամանցի վայրեր, սրճարաներ,տարբեր խանութներ և այլն: Բայց ես ասացի՝ ինձ կարևոր չի՝ որտեղ կապրենք , կարևորը՝ քեզ հետ լինեմ… Իդեպ, երբ առաջին անգամ էինք գնում, ինքն ինձ Ջաբրայիլը որպես դրախտավայր էր ներկայացնում ու ժպտալով ասում , «քեզ կտանեմ այնտեղի հրապարակն ու օպերան», իսկ ես հավատացել էի: Տեղ հասանք գիշերը: Առավոտյան պատուհանից նայելով՝ դիմացս անծայրածիր չորացած դաշտավայր տեսա ու սկսեցի լաց լինել , մոտեցավ, ինձ գրկեց ու ասաց. «Բա ո՞նց ասեի, որ կեսից չփոշմանես»», մի պահ արցունքները պահելով ,բայց ժպիտով ասաց Մարիաննան:

«Իմ ամենաուրախ օրերն ինձ համար ուրբաթ օրերն էին. հենց այդ օրն էր Ռաֆայելն իջնում դիրքերից: Միշտ իր հետ մրգեր էր հավաքում, բերում, գիտեր, որ շատ եմ սիրում: Իսկ հիմա , հիմա ամեն ուրբաթ ես եմ գնում նրա մոտ »- արտասվելով պատմում է Մարիննան։

Սեպտեմբերի 27-ին ամուսինները Երևանում էին. Ռաֆայելը որոշել էր 1-ամսյա արձակուրդը անցկացնել ծննդավայրում: Հազիվ 10 օր էր անցել, երբ հայտարարվեց որ պատերազմ է: «Հենց իմացավ պատերազմ է, սկսեց հերթով իր զինվորներին զանգել, սակայն բոլորն անհասանելի էին: Իրեն չէին զանգել, չէին կանչել, հոկտեմբերի 13-ին պետք է վերադառնայինք, բայց ինքը չսպասեց, անմիջապես մեկնեց Արցախ: Որքան էլ համոզեցինք՝ չստացվեց հետ պահել, ասեց՝ տղերքս մենակ են, ես պետք է լինեմ իմ զինվորների կողքին, նրանք իմ կարիքը ունեն, նրանք առանց ինձ չեն կարող: Ինձ գրկեց, համբուրեց ու գնաց կամավորների ավտոբուսներով՝ խոստանալով վերադառնալ», — պատմեց նա:

Սեպտեմբերի 28-ին Ռաֆայելն արդեն Ստեփանակերտում էր, բայց հենց այդտեղ էլ տեղեկացավ, որ Ջրական տանող ճանապարհն արդեն փակ է, գնալ չի կարողանա: Սակայն երիտասարդ սպան հնարավոր ու անհնար ամեն ինչ արեց` կամավորների հետ Ջաբրայիլ հասնելու համար: Ավագ լեյտենանտը կնոջը վերջին անգամ զանգահարել է հոկտեմբերի 2-ին՝ օրվա երկրորդ կեսին: «Շատ չլացես, Մարս կգամ: Ամեն ինչ լավ ա լինելու». ամուսնու վերջին խոսքերն էին, դրանից հետո նրա հեռախոսը հավիտյան լռեց. անհասանելի էր…

Կնոջ խոսքով, հենց այդ գիշեր է ամուսինն ընկել շրջափակման մեջ,-«Թուրքերը մեր լեզվով գոռացել են` մենք ենք, եկեք մեր կողմ, կամավորներն էլ հավատացել են, կարծել են, թե իսկապես մերոնք են: Իր զինվորներից երեք հոգի են ողջ մնացել: Այդ զինվորներից մեկն է ինձ պատմել:

Ասում է` Մխչյանը ասեց` ես չեմ հավատում, որ անգամ իմ դասակի մեջ են բոլորը հայեր, մի գնացեք, ակցենտ ունեն նրանք, հայ չեն: Բայց նրան չեն լսել, գնացել են առաջ: Չորս կողմից հարձակում է եղել, կրակոցներ: Ոտքից է վիրավորվել: Երեք անգամ օգնության կապ է տվել, արձագանք չի եղել, օգնության հնարավորույթուն չի եղել»: Հարազատները մեկ ամիս փնտրել են Ռաֆայելին: Ի սկզբանե տարբեր վարկածներ են եղել: Ոմանք ասել են, թե նա ողջ է, մյուսները պնդել են թե վիրավոր է` կոմայի մեջ է: Ի վերջո նոյեմբեր 18-ին ԴՆԹ հետազոտության եւ ձեռքերին առկա դաջվածքների միջոցով՝ մեկի վրա անգլերեն գրված էր՝ «ամեն ինչ վերջում լավ է լինելու», մյուսին՝ «իմ ընտանիքն իմ ամրոցն է» հնարավոր է եղել նրան գտնել ու ճանաչել,- ատասվելով մանրամասնեց կինը:

«Դեպքը տեղի է ունեցել Ջրականի «Նարինջ» դիրքում: Գիշերով նահանջելուց են եղել, երբ հայտնվել են ծուղակում: Իրեն ոտքից են խփել, ոսկորը ջարդվել է, ու չի կարողացել ինքն իրեն օգնի, տեղաշարժվի: Եթե այդ պահին իր կողքին որևէ մեկը լիներ, օգներ, գուցե, ոտքից զրկվեր, բայց փրկվեր: Մի քանի անգամ կապ է տվել, օգնություն խնդրել, բայց չեն կարողացել այնտեղ գնալ, հանել, արնաքամ է եղել…», — պատմեց սպայի կինը: Ռաֆայել Մխչյանի մարմինը հանել են հոկտեմբերի 29-ին՝ առաջին հրադադարի մասին հայտարարելուց հետո: Սպայի 18 զինվորներից միայն մեկն է ողջ մնացել: Հուղարկավորվել է 2020 թվականի նոյեմբերի 23-ին՝ Եռաբլուրում:

«Իրեն շատ-շատ եմ կարոտել, շատ եմ սիրում, ամենուր փնտրում եմ իրեն, փորձում եմ գտնել նրան,լսել նրա ձայնը ,տեսնել նրա ժպիտը», — ասում է նա, հոգու խորքում մի քիչ նեղացած :

«Հիմա Եռաբլուրը միակ տեղն է, որտեղ ինձ լավ եմ զգում, միայն այնտեղ կարող եմ իր հետ խոսել, կիսվել, զգալ, որ ինքը կա: Երևանցի և ախալքալաքցի երիտասարդները ծանոթացել էին Հայաստանի մայրաքաղաքում: Աղջիկն ուսանողուհի էր, տղան՝ սպա:

«Մենք միմյանց շատ ենք սիրել ու մեծ դժվարությամբ ենք իրար հասել», — նկատեց երիտասարդ կինն ու պատմեց. «Մեր նշանադրությունն անընդհատ հետաձգվում էր, քանի որ նա ուզում էր Արցախից Հայաստան տեղափոխվել: Բայց ի վերջո որոշեցինք մեր երջանկությունն այլևս չհետաձգել և 2019թ. հունիսի 29-ին կայացավ մեր նշանարությունը: Այդ դժվարություններն այլևս չէինք նկատում, մեր երջանկությունը չէր թողնում նկատենք: Մեկ տարի երջանիկ ապրեցինք, նույնիսկ իր՝ Հայաստան տեղափոխման հրամանն էր եկել, այն էլ ……..: Հիմա ինձ համար սարսափելի դժվար է, առանց իրեն՝ կյանքը կորցրել է հետաքրքրությունը»:

Ռաֆայելի և Մարիաննայի նորաստեղծ ընտանիքը չհասցրեց համալրվել: Մտածում էին՝ Հայաստան տեղափոխվելուց հետո բալիկ կունենան, այստեղ պայմաններն ավելի լավը կլինեն, հեշտ կլինի երեխա մեծացնելը: Շատ նպատակներ ունեին, որոնք պետք է միասին իրականացնեին, բայց ամեն ինչ կիսատ մնաց:

«Ջրականում մի հայտնի ծառ կա: Երևան գալուց առաջ ես ու Ռաֆը դուրս եկանք զբոսնելու, նստեցինք այդ ծառի տակ ու առաջին անգամ երկար խոսեցինք մեր մասին, մեր երազանքների մասին: Ինքն ասաց. «Արի նստեք այս ծառի տակ,գուցե սա վերիջին անգամ լինի», ու շարունակելով ասաց «Իմ առաջին երազանքն արդեն իրականացել է՝ դու էիր, երկրորդ երազանքս բալիկ ունենալն է, ու որ Երևանում մեր տունն ունենանք»: Բայց այդպես էլ եմ երազանքները մնացին որպես երազանք ։

Մարիաննան մինչ օրս էլ կրում է ամուսնական մատանին, ասում է` չի պատկերացնում, որ երբեւէ կարող է այն հանել.«Մենք ընդամենը մեկ տարի ապրեցինք, բայց երջանիկ կյանք ենք ապրել։ Հիմա իմ տունը այստեղ է ,քանի որ ես ուրիշ տեղ Եռաբլուր չունեմ, իմ Եռաբլուրը, իմ Ռաֆի «տունը» Երևանում է», խոսքը ավարտեց Մարիաննա Մնոյանը:

Please enter a valid URL