Search
Close this search box.

Սյունիքում բերման են ենթարկվել Երևանում զինված ավազակային հարձակում կատարելու մեջ կասկածվող 4 իրանցիներ

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի իրենց գործընկերների և Սյունիքի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի ծառայողների հետ, Երևանում ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին կանգնեցնում են որպես տաքսի շահագործվող Opel մակնիշի ավտոմեքենան, տեղեկացնում է shamshyan.com-ը։

Ոստիկանները Opel-ի մեջ հայտնաբերում են Իրանի քաղաքացիներ, 24-ամյա Մահդի Ճ.-ին, 31-ամյա Ռեզա Ա.-ին, 24-ամյա Հուսեին Դ.-ին և 32-ամյա Ալի Ա.-ին:

Վերջիններս ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման են ենթարկվում ոստիկանության Արաբկիրի բաժին, այստեղից էլ նրանց ներկայացնում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քր օր-ի 252 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ, և 7-րդ կետերի հատկանիշներով:

Բերման ենթարկվածներից մեկի մոտ հայտնաբերվել է տուժածից հափշտակած ոսկյա շղթան:

Please enter a valid URL