Այսօր՝ հուլիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Լեհվազ գյուղի վարչական տարածքում, բախվել են պարսկական համարանիշներով MACK մակնիշի, NASIM մակնիշի և GAZ 53 մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ բախման հետևանքով MACK-ը կողաշրջվել է, և ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն է կատարել նույն վաշտի տեսուչ Սարգիս Թումանյանը, մինչև կժամանեին ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մեղրիի բաժնի հերթապահ խումբը։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։