Search
Close this search box.

Հայ-թուրքական սահմանին աշխատանքներ են ընթանում

Մինչ Կարսի բնակիչները սպասում են «Դողուքափը» սահմանային անցկակետի բացմանը, Հայաստան-Թուրքիա սահմանին ականազերծման աշխատանքներ են սկսվել. այդ մասին հրապարակում է արել թուրքական «GazeteKars» լրատվական կայքը։

Աղբյուրի համաձայն՝ իսրայելական մի ընկերություն հայ-թուրքական սահմանային գոտում իրականացնում է ականազերծման աշխատանքներ: Նշվում է, որ Կարսի Աքյաքա շրջանի Իբիշ գյուղի տարածքում արդեն 20 օր է, ինչ ընթանում են ականազերծման աշխատանքները։

«Օրակարգ է եկել ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներ ունեցող «Դողուքափը» և միայն ավտոճանապարհ ունեցող «Ալիջան» սահմանային անցակետերի բացումը», — գրում է «GazeteKars»-ը։

Նաև նշվում է նաև, որ վերոնշյալի մասին պաշտոնական աղբյուրներից առայժմ տեղեկատվություն չկա:

Please enter a valid URL