Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին նախատեսում է այս ուրբաթ Ադրբեջան այցելել։ Տեղեկությունը հայտնում է իրանական «Меhr» գործակալությունը։
Նշվում է, որ Շամխանին Բաքու է մեկնելու ադրբեջանցի գործընկերոջ հրավերով։
Նա նաև մտադիր է հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որպեսզի քննարկի իրանա-ադրբեջանական կապերը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային վերջին զարգացումները:
Հիշեցնենք, որ Ալի Շամխանին Հայաստան էր ժամանել հուլիսի 7-ին անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով: Շամխանին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը շեշտել էր` Իրանն անընդունելի է համարում տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության որևէ փորձ և նշել, որ իր երկիրը ևս սատարում է ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացին՝ պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման շրջանակում: