Հրդեհների առաջացման վտանգն ավելանում է եղանակի կտրուկ տաքացմանը զուգահեռ, ինչի հետ կապված էլ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն այսօր հրատապ խորհրդակցություն է հրավիրել, տեղեկանում ենք նախարարի ֆեյսբուքյան էջից։
«Գերատեսչության ստորաբաժանումների ղեկավարները զեկուցել են այս պահին տիրող իրավիճակի մասին, ներկայացրել իրականացվող աշխատանքները կանխարգելելու հրդեհների առաջացումը և այն գործիքակազմը, որով հարկ եղած դեպքում կիրականացվի հրդեհաշիջում»,–ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է նաև, որ ըստ զեկույցների` հանրապետության բոլոր հրշեջ–փրկարարական ջոկատները տեխնիկապես պատրաստ են և հագեցած` իրականացնելու հրդեհաշիջման աշխատանքներ: