ԱՄՆ ներկայացուցիչների պալատը կքննի Ազգային պաշտպանության լիազորման ակտում (NDAA – H.R.7900) առաջարկված 4 փոփոխությունները:
Այդ փոփոխություններով առաջարկվում է Ադրբեջանին կոչ անել անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, պահանջել ԱՄՆ պետքարտուղարությունից զեկույց ներկայացնել Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ, ինչպես նաև սահմանել Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու պայմանները: