Օգոստոսին մեր երկրում լյուստրացիա է սպասվում, ֆեյսբուքյան իր էջում գրում է իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը:
Ուրեմն, օգոստոսին մրցույթ է հայտարարվելու Լաչինի այլընտրանքային ճանապարհի հայկական հատվածի շինարարության համար և հաղթող կազմակերպությունը ստանձնելու է ճանապարհի մի հատվածի շինարարության աշխատանքների կազմակերպումը:
Հետաքրքիրն այն է, որ լյուստրացիա կարող էր և չլիներ, քանզի ադրբեջանական կողմը պատրաստակամություն էր հայտնել ամբողջ ճանապարհն իր միջոցներով կառուցել: Փաշինյան Նիկոլն առաջարկը մերժել է և, հետևաբար՝ լյուստրացիա լինելու է:
Քիչ մնաց: Մեկ ամսից հասարակությունը կիմանա այն կազմակերպությունների ցանկը, որոնք անուղղակի կերպով պատրաստ են օժանդակել Բերձորի և Աղավնոյի հանձնմանը: