Search
Close this search box.

ՌԴ ՊՆ տեղյակ է թե ինչ է, թե ինչ է պլանավորում անել Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը

Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը ծրագրում է երեք տեսանյութ նկարահանել, որտեղ կցուցադրվի իբր ռուս դիվերսանտների գործունեության կասեցումը: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։
«Ըստ առկա հավաստի տեղեկությունների՝ 2022 թվականի հուլիսի երկրորդ տասնօրյակում Օդեսայում Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավարությունը պատրաստվում է երեք բեմադրված տեսանյութ նկարահանել իբր ռուսական դիվերսիոն խմբերի գործունեության բացահայտման և կասեցման գործում իր աշխատակիցների աշխատանքի բարձր արդյունավետության մասին»,-ասել է Միզինցևը:

Նա նշել է, որ «դիվերսանտների» դերում հանդես են գալու տարածքային պաշտպանության գրոհայինները։
«Նախապես զգուշացնում ենք, որ այդ շինծու լուսանկարներն ու տեսանյութերը լայնորեն տարածվելու են ուկրաինական և արևմտյան զանգվածային լրատվամիջոցներում, ինչպես նաև ինտերնետ-ռեսուրսներում»,-ընդգծել է Միզինցևը:

Բացի այդ, նա հայտնել է, որ ուկրաինացի նեոնացիստները, անօդաչու թռչող սարքեր օգտագործելով, երկու 120 միլիմետրանոց ականներով հարված են հասցրել Զապորոժիեի ԱԷԿ-ի անմիջական հարևանությամբ գտնվող շենքերին: Նրա խոսքով՝ այդ սադրանքը, որը կազմակերպել են Կիևի արևմտյան կուրատորները, վտանգի է ենթարկում միլիոնավոր ուկրաինացիների։

Գեներալը համաշխարհային հանրությանը, ՄԱԿ-ին, ՄԱԳԱՏԷ-ին և այլ միջազգային կազմակերպություններին կոչ է արել ազդեցություն ցուցաբերել պաշտոնական Կիևի վրա և գործուն միջոցներ ձեռնարկել պոտենցիալ վտանգավոր օբյեկտներում սադրանքներ թույլ չտալու համար:

Միզինցևը հայտնել է նաև, որ ուկրաինացի ազգայնականները հաստատվել են Խարկովի և Օդեսայի մանկապարտեզի և դպրոցների շենքերում, ինչպես նաև Կոնստանտինովկայում (ԴԺՀ), այնտեղ հրետանի և զրահատեխնիկա են տեղակայել:

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 139-րդ օրը։

Please enter a valid URL