Հուլիսի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը եկող տարի կենսաթոշակների բարձրացման մասին հայտարարել է․
«2023-ին նախատեսված է մինչեւ 6 հազար դրամով բարձրացում՝ 2 փուլով»: Նախատեսվում է ոչ այս տարի, ոչ թե միանգամից, այլ՝ երկու փուլով։ Հայաստանում, տիրող գնաճը վաղուց խժռել է նախատեսված 6 հազար դրամ հավելումը։ Կուշտը սովածին մանր է բրդում, տասնյակ միլիարդավոր դրամներով ինքնապարգեւատրվող իշխանությունը ողորմության կոպեկ է շպրտում Հայաստանի «հպարտ քաղաքացի» կենսաթոշակառուներին։
Լրագող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից