Search
Close this search box.

Բարսելոնան ցմահ պայմանագիր է առաջարկել Սերխի Ռոբերտոյին

«Բարսելոնան» մտադիր է թիմում պահել կիսապաշտպան Սերխի Ռոբերտոյին մինչև նրա կարիերայի ավարտը, ինչի պատճառով 25-ամյա ֆուտբոլիստին ցմահ պայմանագիր է առաջարկել, հայտնում է «AS»-ը:

Ի պատասխան` Ռոբերտոյի գործակալը ներկայացրել է իր առաջարկը, որը կատալոնական ակումբն ուսումնասիրում է.

«Տարաձայնություններ կան ակումբի և ֆուտբոլիստի ցանկությունների միջև, բայց ամեն ինչ լուծելի է: Հույս ունենք, որ առաջիկա շաբաթների ընթացքում պայմանագիրը կերկարաձգվի»,- հայտնել է կապտա-նռնագույններին մոտ կանգնած աղբյուրը:

Հիշեցնենք` Սերխի Ռոբերտոն 2011 թվականից է հանդես գալիս «Բարսելոնայի» հիմնական թիմում: Նրա գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2019 թվականի հունիսը:

Please enter a valid URL