Search
Close this search box.

ԴԱԻՇ-ը ստանձնել է Սանկտ Պետերբուրգի ահաբեկչության պատասխանատվությունը

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Սանկտ Պետերբուրգի խանութներից մեկում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով գրոհայինների նորությունների գործակալությանը:

Նշվում է, որ ահաբեկիչներն իրենց հաղորդագրության մեջ որևէ ապացույց չեն ներկայացրել ահաբեկչությանը ներգրավված լինելու համար:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին Սանկտ Պետերբուրգում «Պերեկրյոստոկ» խանութում պայթյուն էր որոտացել, որի հետևանքով 13 մարդ էր տուժել:

ՌԴ նախագահ Վլադիմիր ՊուտինՆ էլ պայթյունն ահաբեկչություն էր որակել:

Please enter a valid URL