Հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա ընթացքը ինձ ոչ մի լավատեսական հույս չի ներշնչում, որ առաջիկայում մենք ունենալու ենք կայուն խաղաղություն կամ որ առնվազն պատերազմ չի լինելու։
ՀՀ ԱԱԽ քարտուղարը համոզելով ու ջանադրաբար հայտարարեց, թե Ադրբեջանի հետ գործընթացը փակուղի չի մտել։ Դա առավել քան հստակ հասկացնում է, որ գործընթացը փակուղում է, և պատահական չէր այս փուլում Էրդողանի ու Փաշինյանի հեռախոսազրույցը։ Կարծում եմ, Թուրքիայի նախագահը վերջնագրեր է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին՝ խաղաղության պայմանագրի և սահմաններ բացելու դիմաց, հակառակ դեպքում Ադրբեջանին ամեն վայրկյան կրկին կմղեն ռազմադաշտ։
Չմոռանանք, որ 2020-ի պատերազմից առաջ էլ Նիկոլ Փաշինյանը կիրթ ու խաղաղասեր էր անվանում Իլհամ Ալիևին։
Չմոռանանք նաև, որ թշնամին հիմա առաջնագծի մոտ որոշակի նոր զորամասեր է կառուցել։
Այս պայմաններում Թուրքիային ու Մեծ Բրիտանիային օդ ու ջրի պես անհրաժեշտ է մեր տարածաշրջանում ռազմական էսկալացիան։ Դա Ռուսաստանի համար կբացի երկրորդ ճակատ։ Աշխարհաքաղաքական գործընթացները, աշխարհի 5-րդ վերաբաժանումը չեն կարող շրջանցել մեզ։
Պետք է ամենայն լրջությամբ պատրաստվել չնախատեսված իրադարձությունների։
Լրագրոց Նաիրի Հոխիկյան