«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Փաշինյանը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, Թուրքիայի նախագահն էլ փոխադարձաբար շնորհավորել է Փաշինյանին Վարդավառի տոնի առթիվ։ Փորձեցինք պարզել՝ ո՞ւմ նախաձեռնությամբ է տեղի ունեցել հեռախոսազրույցը, սակայն կառավարությունից ասացին՝ պաշտոնական հաղորդագրությունից դուրս այլ մեկնաբանություն չունեն։
Մենք տեղեկացանք, սակայն, որ հեռախոսազրույցի պայմանավորվածությունն ավելի վաղ էր կայացել՝ ոչ կոնկրետ մեկի նախաձեռնությամբ, այլ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում։ Ի դեպ, Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքում եւս նույն տեքստն էր տեղադրվել, բնականաբար՝ թուրքերենով։ Ասացին՝ համաձայնեցրել, նոր են տարածել։ Մինչդեռ ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցներում հաճախ է լինում, երբ հայկական կողմը մի բան է տարածում, Կրեմլը՝ այլ բան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում