Search
Close this search box.

Ափսոսում եմ, Մանվել Փարամազյանն այս իշխանության դեմ դուրս էր եկել պայքարի, ազատազրկվել․ Իշխան Սաղաթելյանն՝ Աննա Հակոբյանին վարդերով դիմավորելու մասին

Ափսոսում եմ, շատ եմ ափսոսում, որովհետև Մանվել Փարամազյանն այս իշխանության դեմ պայքարել է, այդ պայքարի հետևանքով ապօրինի ազատազրկվել է և քանի ամիս բանտարկության մեջ է գտնվել, այն ինչ կատարվել է Քաջարանում, ինձ համար անընդունելի է, ինչ–որ տեղ նաև անհասկանալի։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ կարծիք ունի Քաջարանի քաղաքապետի կողմից Աննա Հակոբյանին վարդերով դիմավորելու առիթի վերաբերյալ։

«Բայց գիտեք, յուրաքանչյուրն ինքն է որոշում իր ընթացքը, իր գործությունեությունը , և իր արածի ու քայլերի համար տալիս է բացատրություն և կրում պատասխանատվություն։ Անկեղծ, ես ափսոսում եմ, ափսոսում, որովհետև ինքն այն մարդկանցից էր, որը դուրս էր եկել պայքարի և այդ պայքարի համար ազատությունից զրկվել էր։ Ի՞նչ է փոխվել, ի՞նչ է կատարվել, մանրամասներին չեմ տիրապետում, մի բան վստահեցնում եմ, որ հեշտ չի լինելու, իրոք, մարդիկ են լինելու, որ չեն դիմանալու, որ ընտրություն են անելու, բայց դա որևէ կերպ չի ազդելու մեր շարժման ընթացքի վրա»,–ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա հավելեց, որ Մանվել Փարամազյանը «Դիմադրություն» շարժման կազմակերպիչը կամ առաջնորդներից մեկը չէր, որ նրա այդ քայլից շարժումը վնաս կրի․«Ես ասում եմ՝ որքանով ճանաչել եմ նրան, մեծ վստահություն եմ ունեցել նրա նկատմամբ, չեմ բացառում, որ նման դեպքեր էլի կլինեն, բայց դա չի ազդելու շարժամն վրա, ովքեր գնալու են, թող գնան, տեսնենք ովքեր են մնում»։

Իշխան Սաղաթելյանն ասաց, որ Փարամազյանի նկատմաաբ ճնշումը չի բացառում։

Please enter a valid URL