Search
Close this search box.

Ողբերգական դեպք. հիվանդանոցում նորածին է մահացել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցեել Տավուշի մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնում Տավուշի մարզի բնակիչ՝ 36-ամյա Արմինե Է-ն տղա է ունեցել, որից հետո երեխան մահացել է։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ, որտեղ բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժնի վարիչ Վարդուհի Վարդապետյանը հաստատել է, որ իրենց մոտ տեղափոխված արյունահոսությամբ 27 շաբաթական հղի կինը ծննդաբերել է նորածնին, որը մահացել է։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել։

Please enter a valid URL