Փաստինֆոն գրում է. «Ես իմ հայրենիքում պետք է անձնագրով շրջեմ»,- ասում է արցախցին, ներկայացնելով ռուս խաղաղապահի հետ տեղի ունեցած միջադեպը։ Խաղաղապահն ասել է, տանկի մոտից չանցնես, ԱԱԾ-ն կգա կտանի։ «Ո՞ր ԱԱԾ-ն է գալու՝ ռուսական, թե հայկական։ Ինձ հետաքրքիր է՝ որ ԱԱԾ-ն է ռուս խաղաղապահի հետ աշխատում, և ես նստելու եմ սպասեմ, տեսնեմ որ ԱԱԾ-ն է գալու իմ հետևից»,- հարցնում է քաղաքացին։