Search
Close this search box.

ՖՈՏՈ. 23-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել

Այսօր՝ հուլիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մի քաղաքացի է իրեն ցած նետել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ օպերատիվորեն ժամանել է Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են քաղաքացու մահը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանն ու ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանը:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատար տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Թաթուլ Մելյանն ու Հայկ Հովհաննիսյանը, ովքեր սահմանազատել են տարածքը, որպեսզի տեղում աշխատի դատական բժիշկը: Դեպքի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Ռոման Սարդարյանի և ավագ քննիչ Կարեն Սահրադյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Կ. Սահրադյանի կողմից քրեական վարույթ է նախաձեռնվել:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննիչը, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 23-ամյա Արտյոմ Մ.-ն էր:

Please enter a valid URL