Հանրապետության տարածքում` հուլիսի 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-13-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին հայտնում են, որ Երևան քաղաքում հուլիսի 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Մայրաքաղաքում գիշերը սպասվում է +23+25, իսկ ցերեկը +38 +40 աստիճան ջերմություն:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +13 +18, ցերեկը՝ +28 +32,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +14 +16, ցերեկը՝ +28 +32,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +20 +24, ցերեկը՝ +35 +37,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +12 +17, ցերեկը՝ +25 +30,
Լոռիում գիշերը՝ +11 +16, ցերեկը՝ +26 +31,
Տավուշում գիշերը՝ +17 +22, ցերեկը՝ +31+36,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +12 +16, ցերեկը՝ +26 +30,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +19 +23, ցերեկը՝ +35 +39,
Արարատում գիշերը՝ +22 +25, ցերեկը՝ +39 +41,
Արմավիրում գիշերը՝ +20 +24, ցերեկը՝ +38 +40,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +26 +31,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +21+25, ցերեկը՝ +38 +41,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +20 +25, ցերեկը՝ +35 +38,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12 +16, ցերեկը՝ +28 +33,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +19 +24, ցերեկը՝ +34 +38։