Մոսկվա-Երևան ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սամարայում՝ օդանավում հասարակական կարգը խախտած ագրեսիվ ուղևորի պատճառով, հայտնում է ՌԴ ՆԳՆ լրատվական կայքը։
Նշվում է, որ Սամարայի օդանավակայանի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները ձերբակալել են օդանավում հասարակական կարգը խախտած քաղաքացու։
«Այս գիշեր ոստիկանության բաժին հաղորդում է ստացվել Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռի ուղևորներից մեկի ագրեսիվ պահվածքի մասին։ Օդանավի հրամանատարը որոշում է կայացրել հարկադիր վայրէջք կատարել Սամարայում»,- ասում է ՌԴ ՆԳՆ խոսնակ Իրինա Վոլկը։
Նրա խոսքով` դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ տղամարդը, գտնվելով ոչ սթափ վիճակում, կոնֆլիկտի մեջ է եղել այլ ուղևորների հետ և հայհոյանքներ է տվել։
Նրա նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ են կազմվել։