Այսօր՝ հուլիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում ՀՀ Հյուսիսային պողոտայում ոստիկանության պարեկային ծառայության 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Արփինե Հովհաննիսյանին ու Արամ Գևորգյանին մոտեցել են մի քանի քաղաքացի և հայտնել, որ պողոտայում վիրավոր քաղաքացի կա:
Պարեկները, մոտենալով այդ քաղաքացուն, նախ տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, վիրակապել են վնասված դաստակը, ապ ահազանգել շտապօգնություն: Օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթպահ խումբը վիրավորին տեղափոխել է հիվանդանոց:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը օտարերկրացի է: