Շրի Լանկայի նախագահի նստավայրը գրաված ցուցարարներն այնտեղ մոտ 18 մլն ռուփի են հայտնաբերել (49,1 հազար դոլար)։ Համացանցում տեսանյութ է տարածվել՝ ինչպես են նրանք հաշվում գումարը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ բողոքի ակցիայի մասնակիցները գրոհել են նախագահ Գոտաբայա Ռաջապակսայի նստավայրը, զվարճացել լողավազանում, եղել նրա ննջասենյակում: