Վերջին շաբաթներին ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, ոստիկանության Ապարանի, Աշտարակի, Թալինի ոստիկանության բաժինների ծառայողները՝ համագործակցելով Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի՝ Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի ծառայողների հետ, ստացված օպերատիվ տվյալներով, հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Վերջին օրերի ընթացքում ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ հսկայածավալ աշխատանքներ է կատարվել ոստիկանության Ապարանի բաժնի կողմից:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, երեկ՝ «Զինանոց-2022» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Ապարանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի՝ Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի ծառայողների հետ, Վանաձոր-Մարգարա-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 62-րդ կմ հատվածից՝ սառը զենք պահելու և կրելու կասկածանքով ոստիկանության Ապարանի բաժին են հրավիրել Երևանի բնակիչ, 44-ամյա Վահագն Գ.-ին:
Վերջինս եղել է Toyota Forerunner մակնիշի ավտոմեքենայով:
Փաստի առթիվ ոստիկանության Ապարանի բաժնում նախապատրաստված նյութերը և Վահագն Գ.-ի կողմից ոստիկաններին ներկայացված դանակը ուղարկվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն՝ վարույթ նախաձեռնելու հարցը պարզելու համար:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Վահագն Գ.-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «Արարատ-Գրուպ» ՍՊԸ-ում՝ որպես ֆինանսական տնօրեն: