Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ռազմական ներխուժման հինգերորդ ամսում ռուսական իշխանությունները, առանց մոբիլիզացիա հայտարարելու, շարունակում են զանգվածաբար հավաքագրել պայմանագրային զինծառայողներին։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդին կից ապատեղեկատվության հակազդման կենտրոնը։
«ՌԴ զբաղվածության տարածքային կենտրոններում պայմանագրային զինվորական ծառայության ավելի քան 22,2 հազար թափուր աշխատատեղ է ի հայտ եկել։ Այս թափուր աշխատատեղերը մատնանշում են ռուսական բանակի կորուստները և ռազմական անձնակազմի համալրման ընդհանուր խնդիրը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ուկրաինայում գտնվող ռուսական 7 ստորաբաժանումները թափուր աշխատատեղեր են տեղադրել դիպուկահարների, վարորդների, սանիտարական հրահանգիչների և այլ մասնագետների համար, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը: