Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը ֆեսբուքյան իր էջում գրում է․
Պահպանողական կուսակցության առաջնորդը սովորական խաբեբա է:
Ուրեմն, CPC Armenia / Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից օպերատիվ տեղեկություններ եմ ստանում առ այն, որ Հայաստանի ամենաազդեցիկ և նույնքան հզոր, Արկադի Ռոտենբերգի անվան Պահպանողական կուսակցության լեգենդար առաջնորդ Հայրապետյան Միքայելը (այսուհետ՝ լեգենդար), հանձնաժողովին ներկայացրած հաշվետվության մեջ գրել է, որ իր «ղեկավարած» կուսակցությունն իբր տարածքային ստորաբաժանումներ ունի Ռինդ, Օձուն և Բարձրավան գյուղերում (ուշադիր՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում չունի, սակայն այդ գյուղերում «ունի»):
Ի պատասխան իմ հարցմանը, նշված գյուղերի վարչական ղեկավարները պատասխանել են, որ Ռինդ, Օձուն և Բարձրավան գյուղերում Պահպանողական կուսակցության ստորաբաժանումներ չկան: Սա նշանակում է, որ լեգենդարը սովորական խաբեբա է:
Կա ևս մեկ վարկած, այն է՝ Ռինդ, Օձուն և Բարձրավան գյուղերում առկա են ընդհատակում գործող կառույցներ և, հետևաբար՝ ահաբեկչության վտանգ: Կարծում եմ, որ այս պարագայում ՀՀ ոստիկանությունը լուրջ անելիքներ ունի:
Հիշեցնեմ, որ Բարձրավանը լեգենդարի հայրենի գյուղն է, որտեղ, ըստ ՀՀ ԿԸՀ-ի տվյալների, 2021թ ԱԺ-ի ընտրություններում վերջինիս «գլխավորած» դաշինքը ստացել է 0 ձայն:
ՀԳ1. Սա դեռ վերջը չէ:
ՀԳ2. Սպասեք, բացահայտումները դեռ շատ են:
ՀԳ3. Հետևեք իրադարձությունների զարգացմանը: