Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Փաշինյանն այսօր այցելել է Արմավիրի մարզ՝ ծանոթացել մարզի մի քանի համայնքներում պետական բյուջեի, սուբվենցիոն ծրագրերի և մասնավոր ներդրումների շրջանակում իրականացվող և արդեն ավարտված ծրագրերին:
Կառավարության ղեկավարին ուղեկցել են փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը և այլք:
Վարչապետի այցը դժգոհություն է առաջացրել մեկ արմավիրցու՝ Հայկ Հովակիմյանի մոտ, ով վարչապետի սլացող ավտոշարասյան հետևից գոռացել է՝դավաճան, դավաճան․․․