Հուլիսի 10-ին Լաս Վեգասի UFC Apex արենայում տեղի կունենա UFC Fight Night շարքի խառը մենամարտերի աշխարհի գլխավոր լիգայի բացարձակ առաջնությունը: Միջին քաշային կարգում մրցելու են բրազիլացի Կայո Բորալոն և Արմեն Պետրոսյանը, որը «վանդակ» է բարձրանալու հայկական և ռուսական դրոշների ներքո:
Կայո Բորրալոն՝ 29-ամյա բրազիլացին, համեմատաբար վերջերս է դուրս եկել մոլորակի ուժեղագույն փրոմոուշեն։ Առայժմ նա հիանալի վիճակագրություն ունի՝ 11 հաղթանակ՝ մեկ պարտության դիմաց։ UFC-ի շրջանակներում կայացած առաջին լիարժեք մենամարտում Բորալոն պարտության մատնեց ռուսաստանցի Գաջի Օմարգաջիևին, ով մրցավարների որոշմամբ առաջին պարտությունն էր կրել կարիերայում:
Կայոյի մրցակիցը՝ երևանցի Արմեն Պետրոսյանը, 7 տարի առաջ դարձել էր թաիլանդական բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, իսկ 2018-ի հոկտեմբերին սկսել է հանդես գալ խառը մենամարտերում: Պետրոսյանը դարձավ Ռուսաստանի Fight Nights լիգայի չեմպիոն և նույնիսկ մեկ անգամ պաշտպանեց տիտղոսը, բայց կորցրեց իրանցի Հասան Յուսեֆիի հետ գոտեմարտում: Այս պարտությունը միակն է Արմենի համար. նա ունի յոթ հաղթանակ։
Ընթացիկ տարվա փետրվարին 31-ամյա Պետրոսյանն առաջին լիարժեք մենամարտն անցկացրեց UFC-ում՝ մրցավարների որոշմամբ հաղթելով բրազիլացի Գրեգորի Ռոդրիգեսին: