Search
Close this search box.

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն մահափորձից հետո մահացել է

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն իր դեմ մահափորձից հետո մահացել է, տեղեկացրել է NHK հեռուստաալիքը՝ հղում կատարելով պաշտոնական անձանց։

Ինչպեղ ավելի վաղ տեղեկացվել էր, Աբեի դեմ մահափորձ էր կատարվել Նարա քաղաքում նրա ելույթի ժամանակ։ Քաղաքական գործիչը ուղղաթիռով տեղափոխվել էր հիվանդանոց։ Տեղեկացվել էր, որ նա վիրավորվել է կրծքավանդակի շրջանում, ավելի ուշ տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ նա վիրավորվել է պարանոցի շրջանում։

41-ամյա հրաձիգը տեղի բնակիչ Տեցույա Յամագամին է, որը նախկինում եղել է երկրի Ինքնապաշտպանության ծովային ուժերի զինծառայող։ Նա կալանավորվել է այն բանից անմիջապես հետո, երբ մի քանի կրակոց է արձակել Աբեի դեմ։ Տեղի մամուլի տեղեկացմամբ՝ նա ցանկացել է սպանել Աբեին, քանի որ դժգոհ էր նրա քաղաքականությունից։

Please enter a valid URL