ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի եղբայրը՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Էդգար Պետրոսյանը, ձերբակալվել է։ Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ պարեկային ծառայությունը կանգնեցրել է ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի եղբոր՝ դատախազ Էդգար Պետրոսյանի վարած մեքենան, որն այդ պահին եղել է հարբած։
ՀՀ դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դատախազի որոշմամբ Էդգար Պետրոսյանն ազատ է արձակվել՝ նկատի ունենալով, որ ձերբակալումն իրավաչափ չէ։