Search
Close this search box.

«Ադրբեջանից (որ նույն թուրքիան է) երբեք խաղաղություն չսպասեք… այդ ազգը «ստեղծվել է» հային սպանելու և ոչնչացնելու համար». ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ

Միասնական հայ ազգը միշտ եղել է անպարտելի: Այսօր մենք աշխարհին կարող ենք զարմացնել միայն մեր միասնականությամբ և պարտադրված պատերազմի ծանր ու անդառնալի հետևանքերը հաղթահարելու հզոր կամքով…

Մենք պետք է այնպես անենք, որ սարքովի պետություն ադրբեջանը նորից պատերազմ հրահրելու ո՛չ իրավունք ունենա, ո՛չ՝ հնարավորություն…
Անկախությունից ի վեր մենք, այո՛, հազարավոր ցավալի զոհեր, բազմաթիվ կորուստներ ունենք: Բայց միթե ազատությունն ու անկախությունը ձեռք չի բերվում միայն թանկ զոհերի գնով: Այդ զոհերից մեկը կարող էր լինել ցանկացած հայ մարդ…

1994-ին, երբ կնքվոմ էր այդ չարբաստիկ հրադադարը, պատրաստ էի ամեն ինչ տալ, միայն թե գնանք մինչև հաղթական ավարտ..
Դժբախտաբար, հիմա ունենք այն, ինչ ունենք… սխալ որոշումների մի մեծ կապիտալ, որը մեզ բերեց մեծ դժբախտություններ…

Հ.Գ. Պետք է մեզանից յուրաքանչյուրը գիտակցի. այն ազգը, որը չի կարողանում մի սերունդ զոհաբերել իր անկախության և ազատության համար, նրա բոլոր սերունդները պարտադրված կապրեն զոհվելու վտանգի հետ:

ադրբեջանից (որ նույն թուրքիան է) երբեք խաղաղություն չսպասեք… այդ ազգը «ստեղծվել է» հային սպանելու և ոչնչացնելու համար…
Միթե պատմությունից դասեր քաղելն այդքան դժվար է…
Խաղաղություն ենք ուզում՝ պետք է համախբվենք և ազգովի պատրաստվենք պատերազմի… Հայրենիքն այս կամ այն քաղաքական ուժի կամ գործիչի սեփականությունը չի, որ իր «ճաշակով և ցանկությամբ» զոհաբերի այն…
Հայրենիքը դա մենք ենք, որ կանք ու լինելու ենք…

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյան

Please enter a valid URL