Search
Close this search box.

Պաշտոնանկություն՝ Փաշինյանի որոշմամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արտակ Կրկյաշարյանին Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝

Արտակ Կրկյաշարյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,– ասվում է որոշման մեջ:

Նշենք, որ Արտակ Կրկյաշարյանն օրեր առաջ նախագահի հրամանագրով նշանակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր։

Արտակ Կրկյաշարյանը ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ էր նշանակվել 2018 թվականի օգոստոսի 24-ին։

Please enter a valid URL